Տուրիստը օծանելիքի սրվակում թաքնված տեսախցիկ է գտել

Տուրիստը օծանելիքի սրվակում թաքնված տեսախցիկ է գտել

Ավստրալիայում ֆրանսուհի զբոսաշրջիկը օծանելիքում հայտնաբերվել է թաքնված տեսախցիկ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Դեպքը տեղի է ունեցել Սիդնեյի հայտնի Բոնդի լողափի մոտ գտնվող հոսթելներից մեկում։ Կինը լողացել է ընդհանուր լոգասենյակում եւ հիգիենիկ միջոցների պայուսակում եղած օծանելիքի սրվակում հայտնաբերել է թաքնված տեսախցիկ։ Կինը լուսանկարել է իր գտածոն եւ զանգահարել ոստիկանություն։ Որոշ ժամանակ անց հայտնաբերվել է նաեւ գաղտնի տեսախցիկ տեղադրողը։ Նա եղել է հոնգկոնգցի մի տղամարդ, որը նույնպես այդ հոսթելի բնակիչ է եղել։ Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տեսախցիկի մյուս մասերը եւ չիփ, որտեղ ներբեռնված են եղել անօրինական կերպով արված տեսագրությունները։