Զելենսկին իր ֆեյսբուքյան օգտահաշվում անվանափոխություն է կատարել

Զելենսկին իր ֆեյսբուքյան օգտահաշվում անվանափոխություն է կատարել

Ուկրաինայի ընտրյալ նախագահ Վլադիմիր Զելինսկին անվանափոխություն է կատարել իր ֆեյսբուքյան օգտահաշվում։ Նա իր անվան գրությունը ռուսերենից փոխել է ուկրաիներենի։ Այս մասին հայտարարել է Զելենսկու խոսնակ Իրինա Պոբեդոնոսցեւան։ «Մենք բաժանորդներից ստացանք առաջարկություն փոխել անվան գրությունը ռուսերենից ուկրաիներենից եւ արձագանքեցինք վերջինիս։ Բացի այդ, դա տեղին է, հաշվի առնելով, որ նա Ուկրաինայի նախագահն է»,- ասել է Պոբեդոնոսցեւան։