Իրանի ռազմական օգնությունից հրաժարվել է, գեներալներին հետ ուղարկել

Իրանի ռազմական օգնությունից հրաժարվել է, գեներալներին հետ ուղարկել

Այսօր լրատվականները գրեցին, որ Թեհրանից Երևան են ժամանել մոտ 10 բարձրաստիճան զինվորական։

Ամենայն հավանականությամբ գեներալների Երևան ժամանումը կապված է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետ: 

Այս այցը նաև աննախադեպ է նրանով, որ Իրանի բարձաստիճան սպաները երբեք այսքան մեծ պատվիրակությամբ որևէ երկիր չեն այցելում։ Այնուհետև համացանցում լուսանկարներ տարածվեցին, թե ինչպես է Իրանը ծանր ռազմական տեխնիկա տեղափոխում դեպի սահման: 

Իսկ գիտե՞ք ինչի համար էին եկել Իրանի գեներալները։ Ասեմ, եկել էին մեր սիրելի վարչապետին ռազմական օգնություն առաջարկելու, մասնավորապես առաջարկել են տեխնիկա և իրանական զորքը մտցնել Սյունիք՝ սահմանի ամողջ երկայնքով տեղակայելու համար: Իրանը չափազանց անհանգիստ է Ադրբեջանի և Թուրքիայի աճող ազդեցությամբ և պատրաստ է ամեն գնով կանխել Հայաստանի կողմից տարածքների կորուստը, շատ լավ հասկանալով, որ հակառակ դեպքում մենակ է մնալու ՆԱՏՕ-ի դեմ և կանխատեսում է տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ:

Սա միակ նման առաջարկը չի, մեր աղբյուրները ասում են, որ անցյալ տարվա հոկտեմբերի 11-ին (պատերազմի ամենաթեժ օրերին) Իրանի բարձրաստիճան դիվանագետը Երևանում մեծ դժվարությամբ կարողացել է ընդունելություն կազմակերպել վարչապետի մոտ և միայն մեկ առաջարկ է փոխանցել Հասան Ռուհանիի՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի անունից: Առաջարկը եղել է Իրանի ՀՕՊ համակարգերով փակել Խուդաֆերիի ջրամբարի հատվածում օդը՝ այդպիսով հնարավորություն տալով բեկել պատերազմի ընթացքը: Այն ժամանակ վարչապետը մերժել է առաջարկը, ասելով թե Իրանը ԱՄՆ-ի սանկցիաների տակ է և նման օգնություն ընդունելը վատ կանդրադառնա Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա: Պատկերացնում եք ինչ աստիճան է վախենում ԱՄՆ-ից, որ տղաների կյանքի հաշվին որոշել է «հարաբերություն չփչացնել»:
Իսկ ի՞նչ են պատասխանել Իրանի 10 գեներալներին այսօր՝ կհարցնեք դուք: 

Պատասխանը եղել է՝ չենք տեսնում նպատակահարմարություն ձեր առաջարկի մեջ: 

Ու ամենահետաքրքիրը, որ Իրանի զորքին չի թողնում մտնել, մեր զորքը չի տանում սահման, ես անկեղծ չեմ հասկանում այս մարդու հույսը ինչի՞ վրա է։ Կամ իսկապես դավաճան է, կամ կատարյալ ավանակ: