Իհարկե, սահմանի վիճակը ինձ ևս հուզում է․ Դատավորների միության փոխնախագահ

Իհարկե, սահմանի վիճակը ինձ ևս հուզում է․ Դատավորների միության փոխնախագահ

Ես առաջին հերթին ՀՀ քաղաքացի եմ, հետո նոր դատավոր։ Բնականաբար, ինձ ևս հուզում է երկրում տիրող իրավիճակը, սահմանում տիրող իրավիճակը, հուզում է ինչպես յուրաքանչյուր հայի։

Այս մասին քիչ առաջ դատավորների հերթական ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Դատավորների միության փոխնախագահ Արթուր Ստեփանյանը։

«Որպես ՀՀ քաղաքացի, բնականաբար, ես նույնպես ուզում եմ, որ սահմանին լարվածությունը թուլանա։ Աստված տա՝ ամեն ինչ բարեհաջող լինի»,- հավելեց նա։