Կրկնապատկել է հրթիռային փորձարկումները

Կրկնապատկել է հրթիռային փորձարկումները

Իրանը ավելացրել է իր հրթիառային փորձարկումների թիվը կրկնակի անգամ, ընդ որում, որոշ իրանական հրթիռներ արդեն կարող են հասնել ԵՄ անդամ պետությունների տարածք։ Այս մասին հայտնում է գերմանական Welt am Sonntag հանդեսը։ Համաձայն հրապարակման, ընթացիկ տարում Իրանը իրականացրել է առնվազն յոթ փորձարկում միջին հեռահարության հրթիռների, որոնցից որոշները հասանելի են նույնիսկ ԵՄ տարածքի համար։ Նման փորձարկումները ըստ պարբերականի, կարող են հակասել ՄԱԿ ԱԽ բանաձեւերին։ Հետաքրքրական է այն, որ անցյալ տարի միայն նման չորս փորձարկում է իրականացվել եւ նման կտրուկ աճը համաշխարհային մակարդակով լուրջ անհանգստություն պետք է առաջացնի։ Նշենք, որ Իրանի ԱԳՆ-ն արդեն իսկ հայտարարել է, որ իր բալիստիկ հրթիռների փորձարկումները չեն խախտում ՄԱԿ ԱԽ բանաձեւերը։