Մարդը տիեզերքում նոր «տուն» կարող է ունենալ

Մարդը տիեզերքում նոր «տուն» կարող է ունենալ

Ֆիզիկոս Պեկկա Յանուհենը Ֆինլանդիայի օդերեւութաբանական ինստիտուտից առաջարկում է, որպեսզի ապագայում Ցերերան Արեգակնային համակարգից, բնակեցվի մարդկանց կողմից, քանի որ այն կարող է լիովին հարմար լինել մարդկանց բնակության համար իր պայմաններով։ Այս մասին հայտնում է Лента.ру-ն։

Գիտնականն առաջարկում է կահավորել կայան Ցերերայի ուղեծրին, որը կլինի բավական մոտ փոքր մոլորակի մակերեւսին, որպեսզի այնտեղից հնարավոր լինի տիեզերական վերելակ կառուցել՝ հազար կիլոմետրից մի փոքր ավել երկարությամբ։ Դա թույլ կտա, ըստ Յանուհենի, շինանյութեր եւ այլ ռեսուրսներ տեղափոխել այդ մոլորակ։ Մարդկանց բնակության համար Ցերերան պիտանի է, քանի որ պարունակում է բավարար քանակությամբ ջուր, ազոտ եւ ածխաթթու գազ։ Էներգիան այդ կայանում կարելի է ապահովել արեւի լույսի՝ հայելային անդրադարձմամբ, իսկ հայելիները կարելի է տեղակայել հենց կայանում։ Կայանի պտույտի օգնությամբ էլ հնարավոր կլինի ապահովել արհեստական գրավիտացիա։ Նախապես այնտեղ կարող է ապրել 50 հազար մարդ։