Վաճառել է երիկամը՝ հարսանիք անելու համար

Վաճառել է երիկամը՝ հարսանիք անելու համար

Ուկրաինայի Լվովի մարզում 20 տարեկան երիտասարդը վաճառել է իր մի երիկամը, որպեսզի կարողանա ճոխ հարսանիք անել։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Ըստ հրապարակման, հարսանիքից մի քանի ամիս անց տղայի վիճակը կտրուկ վատացել է եւ շուտով նա մահացել է։ Պարբերականը նշում է, որ մինչ ամուսնությունը տղան իբրեւ թե արտասահման է մեկնել արտագնա աշխատանքի եւ այնտեղից բերել է 15 հազար դոլար։ Միայն մահից հետո է, որ երիտասարդի հարազատները, դիահերձման ժամանակ իմացել են, որ նա դոնոր է դարձել եւ վաճառել իր մի երիկամը։