Տեսակապով դատավարություն անցկացնելու պրակտիկա կսահմանվի

Տեսակապով դատավարություն անցկացնելու պրակտիկա կսահմանվի

Արաբական Միացյալ Էմիրություններում այն հանցագործները, որոնք դատվում են ոչ-էական ֆինանսական իրավախախտումների համար, կկարողանան ներկա լինել իրենց դատաքննությանը տեսակապի միջոցով։ Այդ կերպ քաղաքացիները կկարողանան խնայել ժամանակը։ Այս մասին հայտնում է Gulf News-ը։ Դուբայի քրեական հանցագործություններով զբաղվող ոստիկանական դեպարտամենտի ղեկավար Ջամալ Սալեմ ալ-Ջալաֆը պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ այս նորարարության ներդրմամբ դատավարական գործը էականորեն կարագանա։ Այսպես ասած՝ դատական վիրտուալ սրահը բացվել է Դուբայի ոստիկանության շտաբ կայանում, որը գտնվում է ալ-Քուսայիսում։