Ինչպես արագ հաղթահարել դեպրեսիան եւ ամրացնել իմունիտետը

Ինչպես արագ հաղթահարել դեպրեսիան եւ ամրացնել իմունիտետը

Էքսետերի համալսարանի գիտնանակնները պարզել են, որ մարդիկ, ովքեր սովորեցրել են իրենք իրենց վաղ վեր կենալ եւ վաղ պառկել քնելու, ավելի քիչ հավանակություն ունեն ընկնելու դեպրեսիայի ծանր դեպքերի մեջ կամ թուլացնել իմունիտետը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ուշագրավ է այն, որ թեեւ վաղ արթնանալու եւ վաղ քնելու հետ կապված կա գենետիկ հակում նաեւ, սակայն օրգանիզմն ընդունակ է օրվա այդ ռիթմիկային սովորել նաեւ տարվող աշխատանքի շնորհիվ։ Գենետիկները պարզել են նաեւ, որ մարդիկ, որոնք վաղ են պառկում քնելու եւ վաղ են արթնանում պայմանավորված գենետիկ հակմամբ, ավելի քիչ են հիվանդանում շիզոֆրենիայով, ավելի քիչ է հավանական, որ կունենան խնդիրներ իմունիտետի հետ, ինչը չի կարելի ասել նրանց մասին, ովքեր ուշ են արթնանում եւ ուշ են պառկում քնելու։