Արամ Մանուկյանի հեռախոսը գողացել են, իր անունից ղեկավարի մասին վատ բաներ գրել

Արամ Մանուկյանի հեռախոսը գողացել են, իր անունից ղեկավարի մասին վատ բաներ գրել

Իր անմիջական ղեկավարի մասին գրառումն արել է, ոչ թե Արամ Մանուկյանը, այլ հեռախոսը գողացողը։ Այս մասին երեեկ կեսգշերին Արամը գրառում է արել, սակայն նրա էջն այս պահին ակտիվ չէ։

Նա գրել էր, որ  հեռախոսը գողացել են, որ  շատ լավ, շատ ջերմ հարաբերությունների մեջ է վարչական շրջանի ղեկավարի հետ և  ներողություն էր խնդրում թյուրիմացության համար։ 
 Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանի  ֆեյսբուքի էջում գրառման մեջ ասված էր․ «Երկուշաբթի գրում եմ դիմումս։ Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի տեղակալ»,։

Այս պահին անջատված է նաև Արամ Մանուկյանի բջջային հեռախոսի համարը։