Բաստիլի գրավումը

Բաստիլի գրավումը

2018-ի մայիսին Նիկոլ Փաշինյանը սելֆի արեց Բաղրամյան 26-ից՝ նախագահականից, ու ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց․

«Բաստիլի գրավումը»։ 

Բաստիլը բանտ-ամրոց է Փարիզում, հիմնականում քաղաքական բանտարկյալների համար, 14-18-րդ դարեր։ Ֆրանսիայի թագավորներն ամրոցը կառուցել էին մայրաքաղաքի մատույցները պաշտպանելու նպատակով, բայց 15 դ. այն դարձել էր պետական բանտ։  Քաղաքական բռնապետությունը մարմնավորող այդ ամրոցի գրավման օրը՝ 1789 թ. հուլիսի 14-ին քանդեցին Փարիզի ապստամբած բնակիչները։ 1880 Ֆրանսիայում նշվում է որպես ազգային տոն։ Բաստիլի գրավումով սկսվել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը։ 1791 հիմնահատակ կործանվել է ֆրանսիական բացարձակ միապետության խորհրդանիշ համարվող ամրոցը։

Նիկոլն իր հետևից գնացող միամիտ մարդկանց հավատացրել է, որ նախագահական նստավայրի գրավումը Բաստիլի գրավումն է։ Եվ մարդիկ հավատացել են, որ Բաստիլի գրավումով վերջ կտրվի բռնապետությանը։ Նիկոլն ավելի առաջ գնաց։ «Բաստիլի գրավումը» նշանավորեց «քաղաքացու օր տոնով» ու այդպես էլ մոռացության մատնեց ու աղբանոց նետեց այն, որ ժողովրդին խաբել էր՝ Բաստիլը գրավելու, բռնապետությունը կործանելու։ Ու եթե Բաստիլը ուներ քարե 8 բարձր աշտարակներ, 30 մ ատամնավոր պատեր, շուրջը խոր խանդակ՝ շղթայավոր ամբարձիկ կամրջով, Նիկոլ Փաշինյանը  դա հազարապատկեց ու ողջ երկիրը Բաստիլ դարձրեց, որտեղ մարդիկ ապրում են բանտի մեջ ու պատուհանից նայում են, թե ինչպես է իրենց չքնաղ երկիրը հանձնվում, իսկ իրենք շղթայակապ բանտում, ոչինչ անել չեն կարողանում։