Կներդրվեն փոստային դրոններ

Կներդրվեն փոստային դրոններ

Ռուսաստանում առաջիկա հինգ տարիներին կներդրվեն փոստային դրոններ։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Մասնագետները նշում են, որ այդ գործընթացը լինելու է զանգվածային բնույթի եւ շատերը նույնիսկ կանխատեսում են այսպես ասած՝ փոստային դրոնների գրոհ։ Արդեն իսկ տեխնիկական ընկերություններում փորձարկվում են այն տարբերակները, թե ինչպես է կարելի անել այն։ Այսպես, կարելի է օրինակ այնպես պատրաստել դրոնը, որ ինչպես խաղային սարքերում դրոնը նույն եղանակով իջեցնի փոստային բեռը։ Հիմնական խնդիրը դրոնի՝ ծանրություն կրելու հնարավորությունների կատարելագործումն է։ Առավելագույնը, հայտնի է, որ ներդրվելիք դրոնները կարող են բարձրացնել տասը կիլոգրամանոց բեռներ։