Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է խմում գազավորված ջուր

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է խմում գազավորված ջուր

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը պարզաբանել է Դաշնային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, թե ինչու է միշտ խմում գազավորված ջուր։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, Մեդվեդեւը ասել է, որ կարծում է, որ գազավորված ջուրը անցել է մշակում եւ ավելի որակով է։ «Ես կարծում եմ, որ գազավորված ջուրը անցել է որոշակի մշակում, իսկ սովորական ջուրը պարզապես ջրագծից է։ Այստեղ, կարծում եմ, որ մենք ունենք անելիքներ»,- մասնավորապես հայտարարել է Մեդվեդեւը։