Թուրքիայում շարունակվում են ճնշումները ընդդիմադիրների հանդեպ

Թուրքիայում շարունակվում են ճնշումները ընդդիմադիրների հանդեպ

Mezopotomya լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայում շարունակվում են հարձակումները Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հանդեպ քաղաքական եւ դատական ուժերի կողմից։ Մասնավորապես, Անկարայի դատախազությունը վեց տարվա վաղեմության իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, որոնք տեղի են ունեցել Սիրիայի Քոբանի քաղաքում, ձերբակալել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ավելի քան ութսուն անդամների, որոնց մի մասն արդեն կալանավորված են։ Հայտնի է դարձել նաեւ, որ թուրքական ոստիկանությունը գրոհով է գրավել Դիյարբեքիրի նահանգի վարչական շենքը, որտեղ աշխատում են այս կուսակցության անդամները։ Խուզղարկություններից հետո որոշում է կայացվել կալանավորել նահանգի եւ շրջանների վարչակազմերի համանախագահներին։