Թուրք-ադրբեջանական սադրանք Նախիջեւանում

Թուրք-ադրբեջանական սադրանք Նախիջեւանում

«Անսասան եղբայրություն-2019»՝ այս նշանաբանով հունիսի 7-11-ը Նախիջեւանում կանցկացվեն թուրք-ադրբեջանական մարտավարական նշանակության զորավարժություններ: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այդ նպատակով հունիսի 3-ին Նախիջեւան են հասել թուրքական զինված ուժերի ստորաբաժանումների անձնակազմերը եւ զրահատեխնիկան:

Նախիջեւանի առանձին բանակային կորպուսի վարժահրապարակում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն, որի ժամանակ կողմերը շեշտել են թուրք-ադրբեջանական եղբայրական հարաբերությունների անխախտելիությունը:

Ուշագրավ է, որ զորավարժությունները տեղի են ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցից անմիջապես հետո: Դա վկայում է, որ Ադրբեջանը վերստին շեշտը դնում է հարցերը ռազմական ճանապարհով լուծելու վրա: Նախիջեւանում զորավարժությունների անցկացումն սպառնալիք է Հայաստանի դեմ: