Որքան համբերատար է Վլադիմիր Պուտինը ԱՄՆ հարցում

Որքան համբերատար է Վլադիմիր Պուտինը ԱՄՆ հարցում

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այժմ դեռ պատրաստ չեն ռուսների հետ հարաբերություններում առաջ շարժվելու։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Նա նաեւ նկատել է, որ դրանով հանդերձ նրանք չեն կարողանա հավասարվել Պուտինի հետ՝ ունեցած փորձով ու համբերատարությամբ։ «Նա ղեկավարում է մի երկիր, որը  լավ է կարողանում  սպասել»,- ասել է Պեսկովը։ Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ ռուսական կողմը սպասողական կեցվածք է որդեգրել Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման հարցի հետ կապված։