Մբապեն դժգոհել է «ՊՍԺ»-ի ներքին խոհանոցից 

Մբապեն դժգոհել է «ՊՍԺ»-ի ներքին խոհանոցից 

«ՊՍԺ»-ն բաժանվել է երկու ճամբարների, որոնք բացահայտ անհաշտ կեցվածք ունեն մեկմեկու հանդեպ։ Ճամբարներից մեկը ղեկավարում է Նեյմարը, մյուսը՝ Կիլիան Մբապեն։ Այս մասին հայտնում է L'Equipe –ն։ Ըստ հրապարակման, ֆրանսիացի մարզիկը դժգոհ է, որ բրազիլացի Նեյմարի հանդեպ ակումբում կան արտոնյալ պայմաններ եւ հաճախ մարզումների գրաֆիկը համապատասխանեցվում է Նեյմարի գրաֆիկին։ Բացի այդ Մբապեն դժգոհ է, որ Նեյմարը ունի չափազանց մեծ ազդեցություն ակումբի տրանսֆերային քաղաքականության վրա։ Մբապեի գաղափարակից են Պրեսնել Կիմպեմբեն ու Թոմա Մենյեն։