Tinder-ը կտրամադրի վերծանման բանալի ծածկագրերը հատուկ ծառայություններին 

Tinder-ը կտրամադրի վերծանման բանալի ծածկագրերը հատուկ ծառայություններին 

«Ռոսկոմնադզոր»-ը Tinder ծառայության սեփականատեր ընկերությանը ներառել է ինֆորմացիա տարածողների ռեեստրում։ Այս մասին հայտնում է ռուսական «Գազետա»-ն։

Ընկերությունը ռեեստրում ներառվել է այն բանից հետո, երբ «Ռոսկոմնադզորի» պահանջով համաձայնել է տրամադրել հաղորդագրությունների վերծանման համար անհրաժեշտ բանալի ծածկագրերը հատուկ ծառայություններին, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Tinder-ի ներառումը ռեեստրում տեղի է ունեցել մայիսի 31-ին։