Հրազդանի քաղաքապետարանում կերուխումի փոխարեն կբարձրանա աշխատակիցների աշխատավարձը

Հրազդանի քաղաքապետարանում կերուխումի փոխարեն կբարձրանա աշխատակիցների աշխատավարձը

Հրազդանի համայնքապետարանում   այս տարի  տոնական միջացառում չի  լինելու, փոխարենը Ամանորին պարգեւավճարներ կտրվի քաղաքապետին, քաղաքապետի օգնականներին, խորհրդականներին, բաժնի պետերին 100 %-ի չափով  1 անգամ,  իսկ մնացած աշխատակիցները, որոնց աշխատավարձ կազմում էր  80.000-110.000 դրամ,  կբարձրանա 30%-ով:

Այս մասին մեզ ասաց  համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ՝   Արևիկ Եփրեմյանը: 
Քաղաքը զարդարելու համաւ համայնքի բյուջեից ծախսվել է 3 մլն. դրամ: Ի դեպ՝ Հրազդանում այս տարի   տեղադրվեց   նույն տոնածառը, սակայն   այլ դիզայնով:  Հրազդանի քաղաքապետի մամուլի խոսնակ Արամայիս Պողոսյանն էլ ասաց, որ  անցած տարվա համեմատ Հրազդանն ավելի գեղեցիկ տեսք կունենա.   «Նորովի ձևավորում է լինելու,  տոնական տրամադրությունն էլ ապահոված կլինի:  

Քաղաքի ձեւավորումը,   գիշերվա Ձմեռ պապ, Ձյունանուշ, տոնական միջոցառում  կազմում  է 3 մլն. դրամ:  3 մլն.  դրամի մեջ նաեւ մտնում է ՀԿ-ներում հաշվառված հաշմանդամ երեխաներին տոնական տոպրակները»: 

Նշենք, որ այսօր երեկոյան  Սահմանադրության հրապարակում տոնական տրամադրությամբ  կմիանան համայնքի տոնածառի լույսերը: