Հայտնաբերվել է Հոքինգի հիվանդության ապաքինման դեղամիջոցը

Հայտնաբերվել է Հոքինգի հիվանդության ապաքինման դեղամիջոցը

Կանադայի արքայազն Ալբերտի համալսարանի գիտնականները ստեղծել են մի դեղամիջոց, որը նշանակալիորեն նվազեցնում է ուսագոտու ամիոտրոֆիկ սկլերոզի զարգացումը, որը նաեւ կոչվում է Լու Գերինգի հիվանդություն, եւ որով տառապել է նաեւ բրիտանացի լեգենդար ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը։ Առկա դեղամիջոցները այս յորեդեգեներատիվ հիվանդության զարգացումւ միայն մի քանի ամսով են կարողանում դանդաղեցնել, իսկ այս դեղամիջոցն ավելի արդյունավետ է գործում եւ երկար ժամանակով։ «Տելբիվուդին» անունն ստացած պրեպարատը գործում է SOD1 ֆերմենտի հիմքի վրա, որը ամիոտրոֆիկ սկլերոզ ունեցող հիվանդների քսան տոկոսի մոտ խախտված է։ SOD1-ը կամ սուպերօքսիդդիսմուտազ-1-ը մասնակցում է սուպերօքսիդ անիոնների վնասազերծմանը։ Ֆերմենտի խանգարումները ունենում են տոքսիկ հատկություններ եւ վնասում շարժողական նեյրոններին։ «Տելբիվուդինը» օգտագործվում է նաեւ հեպատիտի դեմ պայքարի համար։ Այն անվնաս է պացիենտների համար։