Անչելոտին նշել է՝ ով է Չեմպիոնների լիգայի ֆավորիտը

Անչելոտին նշել է՝ ով է Չեմպիոնների լիգայի ֆավորիտը

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կատալոնական «Բարսելոնայի» դեմ ընկերական խաղից առաջ նշել է, որ հենց Վալվերդեի սաներին է համարում ՉԼ-ի ֆավորիտ։

«Կարծում եմ՝ Չեմպիոնների լիգայի ֆավորիտը «Բարսելոնան է։ Դա այդպես է, քանի որ նրանց կազմում հանդես է գալիս Մեսսին։ Իսկ սպասվող մրցաշրջանից առաջ իրականացրած տրանսֆերներով կատալոնական ակումբը  մրցաշրջանում ավելի մրցունակ և ուժեղ է լինելու։ Մեսսին այսօր չի խաղալու, ինչը նշանակում է, որ «Բարսելոնայի» մարզիչը հրաշալի հնարավորություն ունի փորձարկելու այլ ֆուտբոլիստների»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Sport-ը։