Ստուգելուց 3 օր առաջ էլ չեն զգուշացնի

Ստուգելուց 3 օր առաջ էլ չեն զգուշացնի

Իրավական ակտերի նախագծերի  հրապարակման միասնական կայքում տեղադրվել է ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Դրանով  առաջարկվում է վերացնել գործող օրենսդրությամբ չափագիտական վերահսկողություն իրականացնելու համար ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու մասին սահմանված պահանջը՝ հաշվի առնելով, որ տնտեսավարող սուբյեկտները, նախապես տեղեկանալով ստուգման մասին սահմանված նորմերին չափագիտական վերահսկողության ենթակա օբյեկտները թերությունները վերացնում են և և պահանջվող նորմերին համապատասխանեցնում են միայն տվյալ օրը: