Ոստիկանության Ջերմուկի բաժնում կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Ջերմուկի բաժնում կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 30-ին, ժամը 21.10-ին, 45-ամյա քաղաքացին կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» նռնակ, նռնակի պայթուցիչ, 5.45 մմ տրամաչափի՝ 61 և 7.62մմ տրամաչափի՝ 46 փամփուշտ: Նա  հայտնել է, որ զենք-զինամթերքը գտել է անասնագոմի տանիքը մաքրելիս:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն․ նախապատրաստվում են նյութեր: