Մահացել է ամուսնանալուց մեկ օր հետո

Մահացել է ամուսնանալուց մեկ օր հետո

Ավսրտալիական Գոլդ Քոսթ քաղաքում, որը գտնվում է Քվինսլենդ նահանգում, մահացու հիվանդ տղամարդը հասցրել է ամուսնանալ մահվանից մեկ օր առաջ։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։ 22-ամյա ռեգբիստ Նավար Հերբերտի մոտ գլխուղեղի քաղցկեղ է ախտորոշվել մոտ ինը ամիս առաջ։ Նրա վիճակը կտրուկ վատացել է եւ բժիշկները նրան որեւէ հուսադրող կանխատեսում չեն արել։ Եվ ահա, տղամարդը որոշել է մահվանից առաջ ամուսնանալ իր ընկերուհու՝ Մայա Ֆալվասերի հետ, երբ արդեն հասկացել է, որ ապրելու շանսերը հասնում են զրոյի։ Պարբերականը գրում է, որ պսակադրությունը տեղի է ունեցել ափամերձ պուրակում։ Չափազանց հուզիչ է եղել այն պահը, երբ Նավար Հերբերտին անվասայլակով դուրս են բերել ընկերները։ Պսակադրությանը ներկա է եղել նաեւ զույգի մեկամյա որդին։ Նավար Հերբերտը մահացել է ամուսնության հաջորդ օրը։ Նրա հարազատները որոշել են հանգանակություն կատարել՝ դիակը Նոր Զելանդիա տեղափոխելու համար եւ կարողացել են հավաքել մոտ 90 հազար դոլար մի քանի շաբաթում։