350 հազար ֆունտ ստեռլինգ՝ Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին․ դեսպանությունը հաստատում է

350 հազար ֆունտ ստեռլինգ՝ Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին․ դեսպանությունը հաստատում է

Երևանում Բրիտանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել «Start Fund» հիմնադրամի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով տուժածներին աջակցության վերաբերյալ։

«Բրիտանական դեսպանությունն ուրախ է հաստատել, որ Միացյալ Թագավորության կառավարության կողմից ֆինանսավորվող «Start Fund» հիմնադրամը 350,000 ֆունտ ստեռլինգ է տրամադրել Լաչինի միջանցքի փակման հետևանքով տուժածներին աջակցություն ցուցաբերելու նպատակով։

«Start Fund»-ը կառավարվում է «Start Network»-ի կողմից, որը բազմաթիվ ՀԿ-ներից բաղկացած բրիտանական բարեգործական կառույց է, և Միացյալ Թագավորությունը դրա խոշոր դրամաշնորհատուներից է։ Աջակցությունն իրականացվելու է «ACTED» և «People in Need» կազմակերպությունների միջոցով՝ նպատակ ունենալով օգնել արձագանքելու Լաչինի միջանցքի փակման հետևանքով տուժածների հումանիտար կարիքներին»։