Ռուսաստանի վերջը դեռ հեռու է

Ոչ ոք չգիտի, թե ինչպես է ավարտվելու ռուս-ուկրաինական, իրականում` ռուս- նատօյական պատերազմը, որովհետեւ սա կարող է հանգել համաշխարհային միջուկային պատերազմի: Սակայն պետք չէ էյֆորիայով տարված երազել, թե Ռուսաստանի վերջն է եկել: Սխալ է կարծել, թե Ռուսաստանը պարտվելու է, եւ դա Էրդողանը շատ լավ հակացել է.
Իսկ ինչո՞ւ.
1 Առայժմ Ռուսաստանն է, որ գրավել է ավելի քան 100.000 քառակուսի կիլոմետր ուկրաինական տարածք եւ ոչ թե հակառակը:
2. Ուկրաինան անկախությունից մինչեւ օրս կորցրել է մոտավորապես 20 միլիոն բնակիչ` բացի զոհերը, նաեւ նրանք, ովքեր արտագաղթեցին դեպի Եւրոպա եւ Ամերիկա եւ դժվար թե վերադառնան:
3 Ուկրաինական ենթակառուցվածքները քանդված են, որի պատճառով էլ ավելի ուկրաինացիներ լքելու են Ուկրաինան.
4 Ուկրաինական բանակը համակարգված չի գործում, քանի որ ստացած զենքին եւ տեխնիկաներին չի տիրապետում, նրանց համակարգումը շատ դժվար է: Եւ քաղաքական կոռումպացված էլիտան պառակտված է:
5 Եվրոպական երկրները ծանր տնտեսական եւ սոցիալական խնդիրների մեջ ընկղմված են` պատերազմի պատճառով: Օրինակ, Ֆրանսիայի 3.000 միլիարդ Եվրոյի պետական պարտքը, նրանց բանակների տկար վիճակը:
6 Արեւմտյան երկրների հաջորդական զինվորական պարտությունները, կամ դեռ չհաջողվելը Աֆղանսիտանում, Լիբիայում, Սիրիայում, Եմենում, Մալիյում եւ այլ Աֆրիկյան երկրներում:
7 Ռուսաստանի ինքնաբավ լինելը` էներգիայի, հումքերի եւ հանքերի առումով:
8 ՆԱՏՕ-ի կարեւորագույն բանակը, ԱՄՆ-ի բանակը ուզում են այս պատերազմը տանել առանց իր կողմից զոհերի....
Կարօ Պոյաճեան
Սփյուռքահայ
Կարծիքներ