Ով է աշխարհի ամենահարուստ ռեփերը

Ով է աշխարհի ամենահարուստ ռեփերը

Ամերիկացի ռեփեր Jay Z-ն ճանաչվել է մոլորակի ամենահարուստ հիփ հոփ ոճի արտիստը։ Նրա կարողությունը գերազանցել է մեկ միլիարդ դոլարը։ Վերլուծելով արտիստի ունեցած մասնաբաժինները տարբեր ընկերություններում, մասնագետները եկել են այն եզրակացության, որ նրա կարողությունը 1996 թվականին, երբ դուրս եկավ նրա առաջին հավաքածուն, գերազանցել է 1 միլիարդ դոլարը։ Այս մասին գրում է Forbes-ը, մանրամասնելով, որ սա այն դեպքում, երբ ռեփերը շատ է ծախսում իր կենսակերպի հետ կապված։ Jay Z-ն 310 միլիոն դոլարի մասնաբաժին ունի Armand de Brignac Champagne շամպայնի արտադրությամբ զբաղվող ընկերությունում, 220 միլիոն դոլարի մասնաբաժին Uber-ում։ Համատեղ նախագծեր է իրականացնում Bacardi եւ Tidal ընկերությունների հետ։ Ռեփերը նաեւ ունի բավականին պատկառելի անշարժ գույք, արվեստի գործերի հավաքածու եւ այլն։