Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանը՝ կոլապսի եզրին

Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանը՝ կոլապսի եզրին

Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանը հայտարարել է, որ պատասխանատու է ուղեբեռների հետ կապված խնդիրներում, եւ խոստացել է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր, ուղեբեռների հանձնման հետ կապված ուշացումները բացառելու համար։ Նման իրավիճակները Շերեմետեւոյում նորություն չեն եւ ըստ էության սա համակարգային խնդիր է, քանի որ օդանավակայանում չկան բավարար թվով դիսպետչերներ ու աշխատակիցներ։ Հիշեցնենք, որ մոսկովյան Շերեմետեւո օդանավակայանում ուղեբեռների հանձնման հետ կապված խնդիրները սկսվել էին մայիսի 31-ի երեկոյան միանգամից մի քանի տերմինալներում։ Ուղեւորները դժգոհել էին, որ երեք ժամ սպասել են ուղեբեռին։ Նախապես օդանավակայանում պարզաբանել էին, որ խնդիրը կապված է խիտ գրաֆիկով թռիչքների հետ։