Տարիներ առաջ անհնար էր պատկերացնել ու հավատալ, որ երազանքները կատարվում են

Տարիներ առաջ անհնար էր պատկերացնել ու հավատալ, որ երազանքները կատարվում են

Ֆուտբոլային մեկնաբան Արմեն Գարամյանը Մունդիալ 2022-ի ավարտից հետո Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տարիներ առաջ անհնար էր պատկերացնել ու հավատալ, որ երազանքները կատարվում են: Դժվար էր պատկերացնել, որ մի օր կարող եմ զբաղվել մի գործով, որը երազ էր թվում: Երազ, ոչ թե երազանք: Ինչ-որ պահից սկսած երազը վերածվեց երազանքի, հետո երազանքը՝ իրականության: Երբ հասնում ես ինչ-որ նշաձողի, այն ավելի ես բարձրացնում և այդպես շարունակ. դա է հաղթանակի գրավականը: Նաև ես մեկնաբանեցի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը՝ մրցավայրից:

Հիմա կասեմ՝ Հավատացեք Ձեր երազանքներին. ԱՍՈՒՄ ԵՄ՝ դրանք մի օր անպայման իրականանում են:

Առջևում շատ ավելի կարևոր ու լուրջ նպատակ և երազանք կա»: