«Գեղամա»-ից մինչեւ «Mnews.am» կայք․ ովքե՞ր են լուսաբանելու ՏԻՄ ընտրությունները

«Գեղամա»-ից մինչեւ «Mnews.am» կայք․ ովքե՞ր են լուսաբանելու ՏԻՄ ընտրությունները

Հունիսի 9-ին  Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց մասնակից թեկնածուների մասին մենք տեղեկացրել ենք նախորդիվ։
Հետաքրքիր է, թե այս ընտրություններով որքանով են հետաքրքրված դիտորդական կազմակերպությունները եւ ԶԼՄ-ները, ինչպես են լուսաբանվելու դրանք։
Ըստ ԿԸՀ կայքի՝ ընտրությունների օրը ընտրությունները եւ քվեարկությունը լուսաբանելու համար հավատարմագրվել են «Գեղամա» հեռուստաընկերության 12 ներկայացուցիչներ, «Արմենիա» հեռուստաընկերության 19, «Ժողովուրդ» օրաթերթի 9, «Շանթ» հեռուստաընկերության 17, «tert.am» կայքի 10, «Կենտրոն» հեռուստաընկերության 16, «Դե ֆակտո» ամսագրի 2, «Mnews.am» կայքի 2, «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» 35 ներկայացուցիչներ։
Իսկ ահա տեղական հասարակական կազմակերպություններից «Թրանփարենսի ինթերնեշնլ հակակառուպցիոն կենտրոն»-ից  դիտորդական առաքելություն է իրականացնելու 66 դիտորդ, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբից՝ 52 դիտորդ, «Լեգալ Պրոգրես» իրավական ակումբից՝ 5 դիտորդ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ից՝ 24 դիտորդ, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբից՝ 7 դիտորդ, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ից՝ 25 դիտորդ։