Կենտրոն բերման ենթարկված 9 քաղաքացի ազատ են արձակվել

Կենտրոն բերման ենթարկված 9 քաղաքացի ազատ են արձակվել

Կենտրոնի ոստիկանական բաժին այսօր բերվել են 9 քաղաքացի, Վարչական իրավախախատումների 172 հոդվածի 2-րդ կետով նախատեսված արարքի համար։ Իրականացվում է վարչական վարույթ, կազմվել են համապատասխան արձանագրություններ, իսկ քաղաքացիները ազատ են արձակվել։ Այս մասին Hraparak.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք, որ Վարչական իրավավախտումների 172-րդ հոդվածով նախատեսված արարքներն են՝ 

Փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, մարզադաշտերը և հասարակական այլ վայրերն օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելը։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը այսօր հաղորդել էր, որ «Սուտ Նիկոլ» հեշթեգի  համար բերման են ենթարկվել  Նարեկ Սամսոնյանը, Գրիգոր Մինասյանը և այլք։