Աշխարհի ամենամեծ օդանավն առաջին անգամ օդ է բարձրացել
Մոլորակի ամենամեծ օդանավը հանդիսացող Stratolaunch օդանավը առաջին անգամ ցուցադրական թռիչք է կատարել։ Այս մասին հայտնում է ռուսական Lenta-ն։
Stratolaunch Systems ընկերության կողմից արտադրված օդանավը թռիչք է կատարել Կալիֆորնիայի երկնքում։ Օդանավի թեւի բացվածքը 117 մետր է, իսկ օդանավի ընդհանուր երկարությունը՝ 73 մետր։ Օդանավը ունի Pratt&Whitney վեց շարժիչ եւ կարող է տեղափոխել 226 տոննա բեռ։
.
Կարծիքներ