Կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասել է 85-ի

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասել է 85-ի

Հիվանդության մոնիտորինգի հատուկ կայքում հաղորդվում է,որ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85-ի: 

Նշենք, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ հարևան Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարված, Վրաստանի իշխանությունների որոշմամբ այն կգործի մինչև ապրիլի 21-ը։

Նշվում է նաև, որ 85 վարակվածներից 14-ը արդեն բուժվել են,կարանտինի ռեժիմում գտնվում է 4641 մարդ, 239-ը հսկողության տակ է։