Ռուս պարտիզանները ներխուժել են ՌԴ տարածք․ ի՞նչ է հայտնի

«Ռուսական կամավորական կորպուսի» (ՌԿԿ) զինծառայողները հայտնում են, որ կրկին մտել են Ռուսաստանի տարածք։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պարտիզաններին աջակցում են տանկային ստորաբաժանումները։
Մինչդեռ ՌԴ Բելգորոդի մարզային շտաբը հերքել է Շեբեկինսկի ուղղությամբ Ուկրաինայի Զինված ուժերի ճեղքման մասին տեղեկությունը։
Միաժամանակ, Շեբեկինո քաղաքը ողջ գիշեր գնդակոծության է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
Այդ մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետը։ Նախնական տվյալներով՝ վիրավորվել է հինգ մարդ։
Կարծիքներ