Էդգար Սևիկյանը խոսել է իր ապագայի մասին

Էդգար Սևիկյանը խոսել է իր ապագայի մասին

Աշխատում եմ ուշադրություն չդարձնել, թե ինչ են գրում իմ մասին, հատկապես արձակուրդում, երբ պետք է էմոցիաներից լիցքաթափվել։ Այս մասին տված վերջին հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի ու ռուսական ՊՆՆ-ի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը՝ անդրադառնալով եվրոպական ակումբ տեղափոխվելու վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների մասին դիտարկմանը։

«Այո, ես նույնիսկ իրականում չգիտեմ, թե ինչ են գրում իմ մասին: Միշտ խոսակցություններ կան, բայց ես չեմ կարող ասել, թե սրանից որն է ճիշտ, որը՝ ոչ»,- ասել է հայ ֆուտբոլիստը։

Այս մրցաշրջանում Սևիկյանը Նիժնի Նովգորոդի կազմում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 7 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։