Խնդրում եմ`այս ձյան տակ չմնալ, ես ուղղակի զգացված եմ. Ռոբերտ Քոչարյան

Խնդրում եմ`այս ձյան տակ չմնալ, ես ուղղակի զգացված եմ. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ընդմիջման  նա դուրս եկավ դատարանի շենքից եւ մոտեցավ իրեն աջակցելու եկած քաղաքացիներին։

Քոչարյանը`դիմելով նրանց` շնորհակալություն հայտնեց. «Շնորհակալություն, որ եկել եք, շնորհակալություն ձեր աջակցության համար, ձեր հետ եմ, եղել եմ, կամ և միշտ լինելու եմ։ Ուղղակի հիմա դատը հետաձգվել է, խնդրում եմ՝ այս ձյան տակ, այս եղանակային պայմաններում չմնալ այստեղ, գնացեք տուն։ Մեծ շնորհակալություն, ես ուղղակի զգացված եմ»։

Հավաքվածները նրան դիմավորեցին ծափողջյուններով և «Քոչարյան, հերոս» վանկարկումներով։

Նշենք, որ դատական նիստն արդեն վերսկսվել է։