Բախումներ Իրաքում, զոհվել է երեք մարդ

Բախումներ Իրաքում, զոհվել է երեք մարդ

Առնվազն երեք մարդ է զոհվել եւ եւս 44-ը տուժել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած բախումների հետեւանքով։ Այս մասին հայտնում է Al-Sumaria հեռուստակայանը, վկայակոչելով Մարդու իրավունքների իրաքյան հանձնաժողովի անդամ Ֆադել ալ-Գարաուիին։ Բախումները տեղի են ունեցել կիրակի օրը Բաղդադի ալ-Հալանիի հրապարակում։ Նշենք, որ ցույցերը Իրաքում սկսվել են անցյալ տարբեր հոկտեմբերից։ Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, պայքար կոռուպցիայի դեմ, պայքար գործազրկության դեմ եւ կենսապայմանների բարելավում։ Ըստ Իրաքի նախագահ Բահրամ Սալեհի, անկարգությունների հետեւանքով արդեն վեց հարյուր մարդ է զոհվել։