Առուշանյանն ազատ չի արձակվի

Առուշանյանն ազատ չի արձակվի

Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանավորված։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը։

Նշենք, որ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար գրավի չափը պաշտպանները սահմանել են 80 միլիոն ՀՀ դրամից ավելի։