Կասիլյասն ավարտել է կարիերան

Կասիլյասն ավարտել է կարիերան

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ ավարտում է մարզական կարիերան։ Այս մասին նա գրառում է կատարել ինստագրամյան էջում։ Կասիլյասը «Ռեալում» հանդես է եկել 1998-2015 թվականներին։

Արքայական ակումբի կազմում հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ Չեմպիոնների Լիգայի գավաթակիր, երկու անգամ նվաճել է Պորտուգալիայի առաջնության ոսկին՝ արդեն «Պորտուի» կազմում։ Անցյալ տարի մայիսին ինֆարկտ է տարել։