Հիվանդ ժողովուրդ

Հիվանդ ժողովուրդ

Հակառակորդի քարոզչությունը մինչ օրս ճգնում է հերքել, որ 1988թ. Սպիտակի երկրաշարժի լուրն առնելով՝ Բաքվում տոնախմբություններ չեն արել, չեն հրճվել: Որ Հայաստանին օգնության գնացքաշարերը չեն կողոպտվել, վագոններին անեծքներ եւ ավելի մեծ թվով զոհեր տալու «մաղթանքներ» չեն գրվել: Ընդհակառակը, մի ամբողջ առասպել են հյուսել օգնություն տանող ռազմատրանսպորտային ինքնաթիռը Գյումրիի օդանավակայանի մոտ «ամերիկյան «Ստինգերով» խոցելու, տասնյակ ադրբեջանցի փրկարարների դիտավորյալ սպանելու» եւ «ադրբեջանցի բժիշկներին մահվան սպառնալիքներ տալու» մասին:

Երեկ Բեյրութի նավահանգստում սոսկալի պայթյուն է որոտացել: Հարեւան արաբական երկրի սեյսմիկ ծառայությունները ֆիքսել են 4,5 մագինտուտով երկրաշարժին համարժեք ցնցումներ: Պայթյունի պատճառները դեռեւս հայտնի չեն: Տեղեկություն կա, որ զոհվել է լիբանանահայ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը, կան տասնյակ տուժած հայեր, վնասվել են հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասի տներ, հանրային շինություններ: Եւ՝ խնդրեմ: Ֆեյսբուքի ադրբեջանցի օգտատեր Իբրահիմ Իբրահիմովը գրում է. «Իսկ գուցե զենք-բան էին հավաքել, որ հայերի՞ն ուղարկեն»: Իսկ Շեյխալի Ալիեւը Նազար Նաջարյանի մասին ասում է. «ԱՄՆ-ում բնակվող նրա բարեկամն անցյալ տարի այցելել է Ղարաբաղ: Մեդալ են տվել նրան, էդ կինը Ղարաբաղի մասին գիրք է գրել»: Սրանք համեմատաբար մեղմ արձագանքներ են: Մինչդեռ Ազադ Քերիմովը գտնում է, որ «Բեյրութը հայերի բնակության խոշոր կենտրոններից մեկն է, եթե ավերակ դառնա՝ շատ լավ կլինի: Նրանք հավանաբար հայերին զինամթերք էին ուղարկում: Թե չէ էդ շունը (Նազար Նաջարյանը) նավահանգստում ի՞նչ էր անում»:

Սաադաթ Աբդուլլաեւն էլ «փաստում է»՝ իբր վերջին երկու-երեք օրերին Հայաստանի եւ Լիբանանի պաշտպանության նախարարությունները զենքի առքուվաճառքի «բանակցություններ էին վարում, իրենք էլ ընկան իրենց փորած փոսը»: Օֆելյա Բայրամովան էլ կարճ ամփոփում է. «Հրաշալի լուր»:

Այսքանը՝ մեկ օգտատիրոջ՝ Իսմայիլ Թանրիվերդիեւի, հայկական մամուլից քաղած տեղեատվության մեկնաբանություններից: Պատկերացնել կարելի է, թե սոցցանցերի ադրբեջանական տիրույթում ինչ վայրենի ոգեւորություն է: Սպիտակի երկրաշարժից 32 տարի է անցել: Այն օրերին Բաքվում, թերեւս, դեռ մարդիկ կային, որ սեփական ժողովրդի վայրագության վրա զարմանում էին: Այսօր՝ հազիվ թե: Գործ ունենք իրոք հիվանդ, մոլագար ժողովրդի հետ: