Եղել է դեպք, երբ կորոնավիրուսից չմահացած մարդու թաղմանը մի ողջ գյուղ վարակվել է

Եղել է դեպք, երբ կորոնավիրուսից չմահացած մարդու թաղմանը մի ողջ գյուղ վարակվել է

Պարետատան նիստից հետո վարչապետի մանսակցությամբ ճեպազրույցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը հայտարարեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ ունենք համաճարակային բավականին լարված իրավիճակ, վիրուսը տարածվում է շատ արագ։ Նա նշեց, որ շարունակում են կարևորել հակահամաճարակային պայքարի 3 ուղղություններից առաջինը՝ հիվանդների վաղ հայտնաբերումը։ Երկրորդ ուղղությունը տնտեսվարողներն են, որոնց ևս կոչ արվեց պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանել։ Երրորդ ուղերձը բնակչությանն է՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավարություն, ձեռքերի հիգիենա։ Արտավազդ Վանյանի խոսքով՝ բռնկումները լինում են թաղման և հոգեհանգստի արարողոիւթյունների ժամանակ։ Անգամ եղել են դեպքեր, երբ կորոնավիրուսով չպայմանավորված մահացած անձի հուղարկավորությանը մի ամբողջ գյուղ վարակվել է։ «Փաստը ցույց է տվել, որ մի հիվանդի դեպքում, որը անախտանիշ է եղել, մի ողջ գյուղ է վարակվել»,-ասաց Վանյանը։

Նույնը՝ խնջույքների պարագայում, երբ 7 հոգանոց ծննդյան պարագայում 6 հոգու մոտ դրական պատասխան էր եղել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հանրապետությունում շարունակում է վատթարանալ։ Նա ընդծեց, որ մեկ միլիոն բնակչի հաշվով դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի Իսլամական Հանրապետության և Ֆրանսիայի ցուցանիշները և, ըստ էության, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշներին և այս տեմպով շարունակելու դեպքում կհավասարվենք Իտալիայի ցուցանիշին՝ մեկ միլիոն բնակչին ընկնող քանակով։ Փաշինյանը հավեելց, որ անկախ նրանից, թե այս դեպքերի  քանի տոկոսն է անախտանիշ, սա բերում է ծանր և ծայհարեղ ծանր դեպքերի ու մահերի աճի։ «Նման իրավիճակի պատճառը հակահամաճարակային կանոնների համատարծ չպահպանումն է և համաճարակային ահազանգերին պատշաճ չարձագանքելը»։ Այսօր ոստիկանությունը բակերում  կոչ է արել, որ համաճարակի պատճառով դիմակի չկրեն միայն ուտելիս և միայն ընտանիքի անդամների հետ շփվելիս։ Եվ առհասարակ, բացի ընտանիքի անդամներից սոցիալական հեռավորություն պահպանեն բոլորի հետ։
 
Մեր բժիշկները աշխատում են գերծանրաբեռնված պայմաններում, նրանցից շատերն իրենց ընտանիքի անդամներին ամիսներով չեն տեսել։Այս մասին այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․«Ուզում եմ շնորհակալություն հայտնել առողջապահական համակարգի բոլոր աշխատողներին․ոստիկանության և իրավապահ համակրգի աշխատակիցներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։