Ե՞րբ կկնքվի խաղաղության պայմանագիրը․ ՌԴ-ի ուղերձը՝ Երևանին ու Բաքվին

Ե՞րբ կկնքվի խաղաղության պայմանագիրը․ ՌԴ-ի ուղերձը՝ Երևանին ու Բաքվին

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետի և վայրի որոշումը հենց այդ պետությունների իրավասությունն է, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ոչ ոք իրավունք չունի նրանց փոխարեն որոշել, երբ դա տեղի ունենա», - ասել է ռուսաստանցի դիվանագետը։

Միևնույն ժամանակ, Գալուզինը հայտարարել է․

«Իհարկե, մենք չենք կարող անտարբեր նայել, թե ինչ է կատարվում Հարավային Կովկասում։ Ռուսաստանը դաշնակցային հարաբերություններ է պահպանում ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ»։

ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով, «Մոսկվան ելնում է նրանից, որ Հարավային Կովկասի ճակատագիրը պետք է որոշեն նրանք, որոնց համար այն ընդհանուր տուն է։ Դրսից ոչ ոք Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ուղի չի բացելու, իսկ հրաշագործ արևմուտքի օգնության վրա հույս դնելը պատրանքային և վտանգավոր է»:

«Մեր կողմից մենք գործադրել և շարունակում ենք ջանքեր գործադրել՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին համապարփակ խաղաղության պայմանագրի մշակման գործում, որը կոչված է անփոխարինելի ներդրում ունենալ երկու հարևան պետությունների հաշտեցման, Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության վերականգնման գործում։ երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Գալուզինը:

Նա նշել է, որ «ռուսական բանակցային հարթակը միշտ դաշնակիցների և գործընկերների տրամադրության տակ է։ Բաքուն և Երևանը կարող են հենվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի վրա։