Առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 15-ին Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում հայտնաբերեցին ու ձերբակալեցին մի տղամարդու, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք։