ԱԱԾ-ն առգրավել է Նաիրի Հոխիկյանի հեռախոսը

ԱԱԾ-ն առգրավել է Նաիրի Հոխիկյանի հեռախոսը

Լրագրող Նաիրի Հոխիկյանն այսօր հրավիրվել է ԱԱԾ՝ որպես վկա հարցաքննության, որից հետո ԱԱԾ-ն որոշել է առգրավել վկայի հեռախոսը: Հոխիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն կանչել են Ալեքսադր Լապշինի հետ ունեցած զրույցներին վերաբերող՝ Հոխիկյանի հայտարարությունների վերաբերյալ հարուցված գործի շրջանակներում, որը միացվել է այլ գործի:Հոխիկյանն ասել է, որ ինքը իրականացրել է լրագրողի իր մասնագիտական գործունեությունը: