Պարո՛ն քաղաքապետ, հերիք ա էլի տենց ցինիկ ծիծաղեք․ Թեհմինա Վարդանյանը՝ Մարությանին | «Հրապարակ» 16.12.2019

Պարո՛ն քաղաքապետ, հերիք ա էլի տենց ցինիկ ծիծաղեք․ Թեհմինա Վարդանյանը՝ Մարությանին | «Հրապարակ» 16.12.2019

Մի փոքր ավելի մտածված խոսեք, որովհետեւ դուք կոպտագույն սխալ թույլ տվեցիք, եւ դրանով իսկ ձեռնոց նետեցիք մի ամբողջ առողջապահական ոլորտի նախարարության։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ի Երեւանի ավագանու նիստին ասաց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանին։ «Որ ասում եք՝ վտանգավոր թափոնները տարվում են Նուբարաշենի աղբավայր, ձեր այդ արտահայտությունն ուղղակիորեն անթույլատրելի է։ Կան կազմակերպություններ, որոնք հիվանդանոցներից՝ թե պետական, թե մասնավոր բոլոր բուժհաստատություններից կիլոգրամներով կշռում են այդ աղբը։ Պարոն քաղաքապետ, հերիք է էլի այդպես ցինիկ ծիծաղեք, խնդրում եմ ձեզ»,- ասաց Վարդանյանը։

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»