Մարդկանց բացատրել ենք՝ ինչ է տեղի ունեցել․ նրանք նույնիսկ շնորհակալություններով են բաժանվում մեզանից

Մարդկանց բացատրել ենք՝ ինչ է տեղի ունեցել․ նրանք նույնիսկ շնորհակալություններով են բաժանվում մեզանից

Հուլիսի 1-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացել էր ամերիկացի ռեփ երգիչ 50 Cent-ի համերգը։ Գրել էինք,որ տոմսերի գումարը տատանվում էր 30-300 հազար դրամի սահմաններում։ Մեզ պատմել էին, որ 50 հազարանոց տոմս գնած քաղաքացիները դժգոհություններ են ունեցել։ Բանն այն է, որ համերգի ընթացքում 30 ու 50 հազարանոց տոմս գնածները հայտնվել են նույն հարթակում, մարդկանց մոտ հարց է առաջացել, թե ինչ իմաստ ուներ ավել 20 հազար դրամ վճարել, եթե համերգին հետևում են 30 հազարանոց տոմսերի հարթակից։ Ասել էին նաև,որ նույն իրավիճակը եղել է  150 ու 300 հազարանոց տոմսեր գնած մարդկանց մոտ։

«Մենք բոլորին հատ-հատ բացատրել ենք՝  ինչ է կատարվել, ինչու է այդպես ստացվել, իսկ հիմա արդեն բոլոր բողոքողները ստանում են իրենց «վաուչերները»։  Մենք բոլորին «վաուչեր» ենք տվել 20 հազար ՀՀ դրամի չափով, նույնիսկ դեպք է եղել,որ 300 հազար դրամանոց տոմսի տերերին 7 հատ 150 հազար դրամի «վաուչեր ենք տվել հաջորդ համերգի համար։ Մարդիկ իսկապես հասկացել են՝ ինչ է կատարվել, իսկ վերջում նրանք  նույիսկ շնորհակալություններով էին մեզնից բաժանվում»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Հայա» փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը։

«Մենք մարդկանց բացատրում ենք, որ տեղի ունեցածը ստացվել է մենեջմենթի պատճառով։ Մենք իրոք նման միջոցառում չէինք արել Հայաստանում, սա առաջինն էր։ Թե Եվրոպայում, թե Ամերիկայում, միջոցառումից առաջ բեմից նայում են տարածքին։ Եթե տեսնում են, որ արտիստի դիմացը նոսր է, իրենց իրավունք են վերապահում տոմսերի տարբեր կատիգորիաների մարդկանց բերել առաջ։ Դա պարտադիր պայման է, որովհետև եթե հանրահայտ արտիսը դուրս է գալիս բեմ, ուրեմն իր դիմացը պիտի լինի մարդկանց խումբ։ Ամերկացին ու եվրոպացին դրսում սրանից չի բողոքում,որովհետև դա որոշվում է հենց համերգի ժամանակ, այդ խդնիրը կարող է լինել, կարող է և չլինել, նորից եմ ասում՝ ամեն ինչ կախված է մարդկանց քանակից։ Իսկ մեզ համար սա նորություն էր։ Ուզում եմ ասել, որ մեր կողմից ինչ-որ խաբելություն, դիտավորություն չի եղել։ Բոլոր այն մարդիկ, ովքեր դիսկոմֆորտ են ապրել, մենք նրանց նվիրում ենք 20 հազար դրամի չափով կամ տոմս կամ զեղչ հաջորդ համերգի համար։ Մենք իրոք տիտանական ջանքեր ենք գործադրել, որ այս ամենը լավ լինի, լավ կազմակերպվի ու իրականում մեզ ամենևին պետք չի,որ հանդիսատեսը դժգոհ մնա կամ մեզ մեղադրի ինչ-որ բաների մեջ, որոնց հետ մենք կապ չունենք։ Նման բաները իրոք մեզ հետ կապ չունեն, դա մեզ չի սազում»,-հավելեց Հովհաննիսյանը: