«Քուր ջան, էսի Հայաստանն ա, ստեղ փող ոչ մեկ «վազվրատ» չի անում»

«Քուր ջան, էսի Հայաստանն ա, ստեղ փող ոչ մեկ «վազվրատ» չի անում»

Հուլիսի 1-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացել էր ամերիկացի ռեփ երգիչ 50 Cent-ի համերգը։ Համերգի տոմսերի գումարը, հիշեցնենք, տատանվում էր 30-300 հազար դրամի սահմաններում։ Մեզ պատմեցին, որ 50 հազարանոց տոմս գնած քաղաքացիները դժգոհություններ են ունեցել։ Բանն այն է, որ համերգի ընթացքում 30 ու 50 հազարանոց տոմս գնածները հայտնվել են նույն հարթակում, մարդկանց մոտ հարց է առաջացել, թե ինչ իմաստ ուներ ավել 20 հազար դրամ վճարել, եթե համերգին հետևում են 30 հազարանոց տոմսերի հարթակից։

Մեզ ասացին նաև, որ նույն իրավիճակը եղել է 150 ու 300 հազարանոց տոմսեր գնած մարդկանց մոտ։ Հայաստան ժամանած սփյուռքահայերից մեկն ասել է, որ սա խայտառակություն է, դրսում նման բան չկա, ու որ ինքն անպայման հետ է պահանջելու փաստորեն ավել վճարված 20 հազարը։

«Քուր ջան, էսի Հայաստանն ա, ստեղ փող ոչ մեկ «վազվրատ» չի անում»,- արձագանքել է տեղացի մի տղամարդ։