Արգիշտի Քյարամյանից էլ կազատվեն

Արգիշտի Քյարամյանից էլ կազատվեն

Ձեռագիրը դժվար է փոխել։ Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը պարզ է։  Պաշտոնի է նշանակում՝ մինչև պաշտոնյայի կողմից իրեն հատկացված առաքելությունը կատարելը։ Հետո, երբ այդ պաշտոնյան հանրության բերանում ծամոն է դառնում, մրոտվում, ազատում է պաշտոնից։ Այնպիսի բեռ է դրվում պաշտոնյաների ուսերին, որ նրանք երկար ժամանակ այդ բեռով չեն կարող շարժվել և երբ կատարում են իրենց առաքելությունը մինչև  մատնանշված կետ, ազատվում են պաշտոնից։

Փաշինյանը չի զլանում նմաններին պաշտոնազրկումից առաջ գեներալի կոչումներ տալ կամ ապահովել գեներալական ապրելակերպով։ Ազատում է պաշտոնից, հանրության աչքերին «թոզ փչում», թե տեսեք՝ ընդառաջում եմ ձեր բողոքներին, երբեմն նույնիսկ կեղծ գործեր հարուցում, հետո այդ պաշտոնյային  վերցնում իր փետուրների տակ մի այլ բնագավառում ու շարունակում այն «սուրբ առաքելությունը», որով բերվել է իշխանության։ Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանը վկա, իսկ գեներալի կոչում տվածներին մի քանի օր հետո պաշտոնազրկումներին բոլորդ եք տեղյակ։ 

Արգիշտի Քյարամյանի շուրջ օղակը շատ է սեղմվել։ Ոչ ոք չի մոռացել 44- օրյա պատերազմի ընթացքում նրա շուրջ պտտվող լեգենդները։ Արգիշտին շա՜տ բան գիտի՝ ամենայն մանրամասնությամբ․․․ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին  արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելը, որը հավասարազոր է գեներալ-մայորի կոչման, վկայում է, որ շատ շուտով կազատվեն նաև նրանից։ Արգիշտի Քյարամյանը կատարել է իր առաքելությունը և հարկավոր է նրան ևս «փախցնել»։ Չնայած նրան արդեն մի քանի անամ են փախցնում, թաքցնում որպես թանկարժեք գանձ․․․ Սա հետքերի մաքրում է։ Հետքերը թողնելու դեպքում հետքի մայրուղին դուրս գալ է նշանակում։ Մայրուղին ամրապատում են։