«Պարոն Հարությունյան, գիշերը լա՞վ եք քնել»

«Պարոն Հարությունյան, գիշերը լա՞վ եք քնել»

«Պարոն Հարությունյան, գիշերը լա՞վ եք քնել»,- այսօր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ, դիմելով նախարար Արայիկ Հարությունյանին, ասաց նախարարի հրաժարականը պահանջող ուսանողներից մեկը՝ Քրիստինե Վարդանյանը։

Նա նաև նախարարի համար հրաժարականի դիմում էր պատրաստել, և մետրոյի ժետոն բերել։

Վարդանյանը իր հարցերը հնչեցնելուց հետո լքեց քննարկման դահլիճը, որպեսզի նախարարի հետ լեզվակռվի մեջ չմտնի։ Ի պատասխան Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ մինչև նախարար նշանակվելը լավ չէր քնում, իսկ նախարար նշանակվելուց հետո ընդհանրապես չի քնում։