Սա մեծ հարված էր ասորական համայնքի համար. Զեմֆիրա Միրզոեւա

Սա մեծ հարված էր ասորական համայնքի համար. Զեմֆիրա Միրզոեւա

Այսօր Հայաստանի ներկայիս իշխանությունը Դիմիտրով ասորական գյուղի խոշորացման վերաբերյալ որոշում կայացնելով իր առաջին քայլը կատարեց Հայաստանը 100% մոնոէթնիկ պետություն դարձնելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ասորական համայնիք ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոեւան:

«Այսօր Հայաստանի ներկայիս իշխանությունը Դիմիտրով ասորական գյուղի խոշորացման վերաբերյալ որոշում կայացնելով իր առաջին քայլը կատարեց Հայաստանը 100% մոնոէթնիկ պետություն դարձնելու համար։ Մենք այլեւս չենք կարող ասել, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ վտանգված չէ մեր ազգային ինքնությունը։ Սա մեծ հարված էր ասորական համայնքի համար։ Այս իշխանությունը ապացուցեց, որ իրեն չի հետաքրքրում իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների ճակատագիրը»,- գրել է  նա: